Հայաստանը մեծ ներուժ ունի` հայտնվելու խոշոր դատա կենտրոններ ունեցող երկրների քարտեզում․ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ՏՏ ոլորտի տեղական ու միջազգային մասնագետներին, պետական ու մասնավոր հատվածին մի սեղանի շուրջ է համախմբել Տվյալների կենտրոնների ստեղծման գաղափարը։ Թեև հեռահաղորդակցության ոլորտի օպերատորներն արդեն ունեն իրենց անձնական դատա կենտրոնները, բայց այս ոլորտում Հայաստանն ու տարածաշրջանը մեծ պոտենցիալ ունեն։ Ասիական զարգացման բանկն է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցությամբ մեր երկրում ուսումնասիրություն անցկացրել։

Մասնագետներն ուսումնասիրության արդյունքից գոհ են, իսկ դա նշանակում է, որ հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը կհայտնվի խոշոր դատա կենտրոններ ունեցող երկրների քարտեզում։ Team Telecom Armenia-ն ընկերության տնօրենի մակարդակով է մասնակցում Հայաստանի համար չափազանց կարևոր այս քննարկմանը։ Հայկ Եսայանի խոսքով՝ մեր երկրում խոշոր դատա կենտրոնների առկայությունը կարող է նպաստել Հայաստանի թվային տրանսֆորմացիային։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով