Վեդու որոշ փողոցների՝ նոր կառուցված գազամատակարարման ցանցը հանձնվել է շահագործման

1 Min Read

Վեդու համայնքապետարանից տեղեկացնում են, որ 2022 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրով 2023 թվականին ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային բնակավայրի Գարեգին Նժդեհ, Վահագն Գասպարյան, Արմեն Բազոյան, Արտակ Բարսեղյան, Տիգրան Մեծ, Արտակ Խաչատրյան, Գագիկ Բարսեղյան, Մանուկ Սահակյան, Լոլա Վարդանովա, Մանվել Ղահրամանյան փողոցների նոր կառուցված գազամատակարարման ցանցը հանձնվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արարատի ԳԳՄ-ի շահագործմանը:

«Նշված փողոցների բնակիչներն արդեն իսկ կարող են դիմել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արարատի ԳԳՄ-ին՝ իրենց բնակարանները գազաֆիկացնելու հարցով»,- ասված է համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Կիսվեք այս հոդվածով