Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

1 Min Read
Անհատ ձեռնարակատեր Լիանա Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, գյուղ Ակներ) իրականացված վերահսկողական միջոզառումների ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները հատնաբերել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք հակասում են իրավական ակտերով սահմանված պահանջներին:
Մասնավորապես՝
  • արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել կենդանիների (այդ թվում՝ կրծողների և միջատների) ներթափանցումը,
  • հատակների, պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, չի ապահովվել պաշտպանությունը կեղտի կուտակումներից, մասնիկների թափվելուց, բորբոսի առաջացումից,
  • սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,
  • կաթնամթերքի փաթեթավորումը չի կատարվել արտադրանքի անվտանգությունն ապահովող պայմաններում,
  • վերամշակման համար իրացվող հում կաթը, հում յուղազերծված կաթը, հում սերուցքը չեն ունեցել ապրանքաուղեկից փաստաթղթեր,
  • արտադրական շինությունում պահվել են սննդամթերքի արտադրության համար չնախատեսված նյութեր, վերանորոգման պարագաներ,
  • արտադրական գործընթացի հետ միաժամանակ արտադրական շինություններում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ,
  • սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող երկու աշխատակցի մոտ բացակայել են սանիտարական գրքույկները, նրանք ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների,
  • սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր:
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
Կիսվեք այս հոդվածով