Ըստ Bloomberg-ի՝ Թուրքիան BRICS-ին միանալու դիմում է ներկայացրել

1 Min Read

Ամերիկյան «Bloomberg» պարբերականը հրապարակել է լրատվական հոդված, որտեղ նշվում է, որ Թուրքիան ամիսներ առաջ դիմում է ներկայացրել BRICS միանալու համար։ «Euronews»-ը դիմել է Թուրքիայի արտաքին գերատեսչության աղբյուրներին լուրը հաստատելու համար։ Այս  մասին հայտնում է Ermenihaber -ը։

Նշվում է, որ հարցին ի պատասխան ոչ մի տեղեկություն չի տրամադրվել և անպատասխան են թողել գործընթացի վերաբերյալ հարցերը։

Նշենք, որ ԲՐԻԿՍ-ը (անգլ.՝ BRICS — Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) 9 երկրի միջազգային տնտեսական միություն է: Այն հիմնվել է 2006-ին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էին, որ Թուրքիան ցանկանում է դառնալ BRICS-ի անդամ։

Կիսվեք այս հոդվածով