Չինաստանի սպառնում է Ճապոնիային տնտեսական հաշվեհարդարով

1 Min Read

Չինաստանը նախազգուշացրել է Ճապոնիայի դեմ խիստ տնտեսական հաշվեհարդարի մասին, եթե նա է՛լ ավելի սահմանափակի չիպերի արտադրության սարքավորումների վաճառքն ու սպասարկումը չինական ընկերությունների համար: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Toyota Motors-ը մասնավոր կերպով ճապոնական պաշտոնյաներին ասել է, որ Պեկինը կարող է արձագանքել սահմանափակումներին՝ նվազեցնելով Ճապոնիայի հասանելիությունը ավտոարտադրության համար անհրաժեշտ օգտակար հանածոներին:

Չինաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը միշտ կտրականապես դեմ է արտահայտվել համաշխարհային արտադրության և մատակարարման շղթաների կայունության «արհեստական ​​խափանումներին», նորմալ տնտեսական և առևտրային համագործակցության քաղաքականացմանը և Չինաստանի դեմ ուղղված գիտական ​​և տեխնոլոգիական շրջափակմանը:

Ճապոնիան սկսեց սահմանափակել կիսահաղորդչային արտադրության 23 տեսակի սարքավորումների արտահանումը` IC Technology-ի առևտրային հսկողությունը համապատասխանեցնելով ԱՄՆ-ին, որպեսզի այդպիսով զսպի Չինաստանի՝ գերժամանակակից չիպեր արտադրելու հնարավորությունը:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով