Վրացական հեռուստատեսության և ռադիոհաղորդիչների գովազդից եկամուտները նվազել են։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։
Ըստ Հաղորդակցության հանձնաժողովի տվյալների՝ երկրորդ եռամսյակում դրանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 12,7%-ով և կազմել 20 մլն լարի (7,4 մլն դոլար)։ Այստեղից հեռուստաալիքների եկամուտը կազմել է 17,9 մլն լարի, ռադիոյինը՝ 2,1 մլն։
Ուղղակի գովազդը բաժին է ընկնում եկամտի 67,6%-ին, ևս 17,5%-ը ստացվում է արտադրանքի տեղաբաշխումից։
2022 թվականի երկրորդ եռամսյակից Վրաստանում արգելվել է մոլախաղերի գովազդը, որը գործնականում եղել է հեռարձակողների եկամտի հիմնական աղբյուրը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում