Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին։ Ցուցակում ավելացվել է պաշտպանական արդյունաբերության հետ կապված 21 կազմակերպություն, արգելք է մտցվել քիմիական զենքի արտադրության հետ կապված ապրանքների մատակարարման վրա։ Գրում է ТАСС-ը։
Այս մասին երկուշաբթի օրը հայտարարություն է տարածել Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը։ Ճապոնիայից արտահանման արգելքի ենթակա կազմակերպությունների ցանկում ներառված են «Мосэлектронпроект»-ը, «Эталон»-ը, «Энергия»-ը, «Курчатовский институт» ազգային հետազոտական կենտրոնի Ալիխանովի անվան տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտը:
Բացի այդ, սահմանափակումներ են դրվել Պետական պաշտպանության պատվերի գնման ավտոմատացված համակարգի, PJSC Arzamas գիտաարտադրական ձեռնարկության «Темп–Авиа»-ի, Ռուսաստանի ՊՆ 46-րդ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի դաշնային պետական բյուջետային հիմնարկի, VNIIOFI դաշնային պետական ունիտար ձեռնարկության, Օպտիկական և ֆիզիկական չափումների համառուսական գիտահետազոտական ինստիտուտի վրա։
Նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 3-ից։ Արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին հայտարարել է հակառուսական պատժամիջոցներն ընդլայնելու իր մտադրության մասին անցյալ շաբաթ Նյու Յորքում Յոթնյակի խմբի գործընկերների հետ հանդիպման ժամանակ։
Ճապոնիայի իշխանությունները նախկինում հաստատել են մի քանի սահմանափակող միջոցներ ՌԴ-ի դեմ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Ընդհանուր առմամբ ավելի քան 700 մարդ Ռուսաստանից, Բելառուսից, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններից, ինչպես նաև ավելի քան 200 ռուսական և բելառուսական ընկերություններ և կազմակերպություններ ենթարկվել են անհատական պատժամիջոցների:
Բացի այդ, Ճապոնիան սառեցրել է Otkritie Bank-ի, Novikombank-ի, Sovcombank-ի, VTB-ի, Rossiya Bank-ի, Promsvyazbank-ի, VEB.RF-ի, Sberbank-ի և Alfa Bank-ի, ինչպես նաև մոտ 40 ռուսական կազմակերպությունների և ընկերությունների ակտիվները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում