Ինչպիսին էր շաբաթը թվերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը BanksNews-ի հետ:

  • Նոր սահմանափակումներ ներկրումների ոլորտում: Ֆիզիկական անձինք առանց մաքսային վճարների Հայաստան կարող են ներմուծել 200 եվրոյին համարժեք դրամը և 10 կգ-ը չգերազանցող անձնական իրեր:
  • Կիսամյակային տվյալներով ամենաշատը ապրանք ներմուծվել է ՌԴ-ից՝ աճը մոտ 5 անգամ, Չինաստանից կրճատվել է 1 տոկոսով, Վրաստանից՝ 31,4․, իսկ Իրանից ներմուծումը կրճատվել է մոտ 7 տոկոսով։
  • ՊԵԿ-ի տվյալներով՝ 2024թ. հունվար-հունիսին ՀՀ 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 900.4 մլրդ ՀՀ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավելի է 25.88 մլրդ դրամով կամ 3%-ով։ Ի դեպ, 1,000 խոշոր հարկատուների 81.7%-ը Երևանից են:
  • 4․6 մլրդ դրամ «Կյանքի պուրակ»-ի կառուցմանը: Պետբյուջեից հատկացված գումարով Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակի պուրակը կկառուցվի Երևանի բուսաբանական այգում ։
  • Իսկ Երևանում բնակարան ձեռք բերելն էլ ավելի է դժվարանում: Անշարժ գույքի միջին շուկայական արժեքը 2024թ. առաջին կիսամյակում կազմել է 458.1 հազար դրամ/1քմ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 11.4% -ով:
  • Վիճակագրական կոմիտեն էլ կրկին հաշվել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը և այն կրկին ավելի թանկ է նվազագույն միջին աշխատավարձից: 2024թ․2-րդ եռամսյակի տվյալներով՝ սպառողական զամբյուղը մեկ շնչի հաշվով 77 065 դրամ է, սա այն դեպքում, երբ նվազագույն աշխատավարձը 75 000 դրամ է:
Կիսվեք այս հոդվածով