Բրազիլիայի հեռահաղորդակցության կարգավորող մարմինն ուրբաթ հայտարարել է, որ կատարելով դատարանի պահանջը, արգելափակում է է X սոցցանցը այդ երկրում։
Հանրաճանաչ սոցիալական մեդիայի հիմնադիր Իլոն Մասկը Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորաեսը վճիռը համարում է չհիմնավորված։
«Նրանք փակում են ճշմարտության թիվ 1 աղբյուրը Բրազիլիայում», – ուրբաթ օրը X-ում գրառում է արել Մասկը:
Դատավորի այս որոշումը կարող է հանգեցնել X-ի ամենամեծ և ամենացանկալի շուկաներից մեկի կորստին։ Գրում է Reuters-ը։
X-ը հասանելի մնաց Բրազիլիայում ուրբաթ ուշ երեկոյան, չնայած որոշ բրազիլացիներ այլ հարթակներում տեղադրեցին, որ X-ին իրենց մուտքն արդեն արգելափակված է:
Երկրի հեռահաղորդակցության խոշոր օպերատորներից երեքը հայտարարել են, որ իրենք կսկսեն արգելափակել մուտքը կեսգիշերից (շաբաթ օրը 03:00 GMT)։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում