Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերանալուց․ Սիրո մասին մտքեր՝ հայտնիներից

1 Min Read

Հագեցած աշխատանքային շաբաթից հետո կյանքը վերարժևորելու, հոգու դարակները կարգի բերելու լավագույն միջոցը երևի թե սիրո մասին հանճարեղ մտքերը վերընթերցելն է։

Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժություն է:

Բյոռնե

🔸Եվ սիրել, և իմաստուն լինել անհնարին է:

Բեկոն

🔸Սիրո համար բաժանումը նույնն է, թե կրակի համար քամին, թույլը մարում է, ուժեղը բորբոքվում:

Բյուսի Ռաբյուտեն

🔸Ընկերությունը կարող է վերածվել սիրո, սակայն սերը երբեք չի կարող վերածվել ընկերության:

Բայրոն

🔸Կյանքն առանց սիրո ես համարում եմ մեղսալից ու անբարոյական վիճակ:

Վան Գոգ

🔸Իր սերը կարողանում է մեկնաբանել միայն նա, ով թույլ է սիրում:

Ֆրանչեսկո Պետրարկա

🔸Ո՞վ կարող է օրենքներ թելադրել սիրահարներին: Սերն ինքնին գերագույն օրենք է:

Բոետիոս

🔸Սերը նույն բարությունն է, նույն ներքին լույսը, որ ողողում է մարդուն և պարգևում նրան անսպառ ջերմություն։

Թելման

🔸Սերը ապրելու ցանկությունն է։

Մ.Գորկի

🔸Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերանալուց։

Կոկո Շանել

 

Կիսվեք այս հոդվածով