Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է վերաբերել նավթի գների, տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության սահմանափակմանը։ Այս մասին ուրբաթ հայտնել է Financial Times-ը։
Պատժամիջոցների փաթեթը կպարունակի դրույթներ ռուսական նավթի գնային սահմանափակումների ներդրման, սահմանափակումների ենթակա անձանց լրացուցիչ ցուցակների և տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբերանվտանգության և ծրագրային ապահովման ռուսական ոլորտի դեմ ուղղված միջոցների մասին։
Պատժամիջոցների հաջորդ փաթեթը,որն արդեն ութերորդն անընդմեջն է, պաշտոնապես կառաջարկվի քննարկման Եվրահանձնաժողովի պաշտոնյաների՝ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո, որոնք կսկսվեն ուրբաթ օրը։
ԵՄ անդամներ Լեհաստանն ու Բալթյան երկրները, պահանջում են նոր կոշտ միջոցներ Ռուսաստանի դեմ։ Մասնավորապես, նրանք ցանկանում են, որ ավելի շատ ռուսական բանկեր անջատվեն SWIFT համակարգից (միջբանկային վճարումների փոխանցման միջազգային համակարգ), ինչպես նաև պաշտպանեն ալմաստի ներմուծման արգելքը։ Նրանք կոչ են անում կիրառել այդ պատժամիջոցները՝ ներառյալ տեղեկատվական և այլ ծառայությունների հասանելիության սահմանափակումը ՏՏ ոլորտում, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև Բելառուսի դեմ։
Այնուամենայնիվ, որոշ պաշտոնյաներ նշել են, որ «ամենահավակնոտ գաղափարների» շուրջ համաձայնության հասնելը դժվար կլինի: Դաշինքը պետք է միաձայն հաստատի պատժամիջոցները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում