Ռուսաստանում նոր կին միլիարդատեր է հայտնվել

1 Min Read

Forbes-ի տվյալներով՝ Լյուդմիլա Կոգանի կարողությունը հասել է 1 միլիարդ դոլարի։
Նրա հարստության հիմքը Ռուսաստանի քսան խոշոր բանկերից մեկի՝ Uralsib Bank-ի վերահսկիչ փաթեթն է (շուկայական արժեքը Մոսկվայի բորսայում ավելի քան 50 միլիարդ ռուբլի է):

Նրան է պատկանում նաև «Ինտերլիզինգ» խոշոր լիզինգային ընկերությունը (12-րդ տեղ Expert RA վարկանիշային գործակալության վարկանիշում):

Բացի այդ, Լյուդմիլա Կոգանը տարբեր բաժնետոմսեր ունի ընկերություններում, որոնք մտնում են BFA-Development ներդրումային և շինարարական խմբի մեջ, որը կառուցում է բնակելի շենքեր և ունի մի քանի բիզնես կենտրոն Սանկտ Պետերբուրգում։ Իսկ 2024 թվականի հունիսին Կոգանը ստացել է շահաբաժիններ Uralsib Bank-ից մոտ 7 միլիարդ ռուբլու չափով՝ անձնական եկամտահարկը հանելուց հետո։

Կիսվեք այս հոդվածով