Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցում է 1 տրիլիոն դոլարը

1 Min Read

Միլիարդատեր Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway ներդրումային ընկերության շուկայական արժեքը առաջին անգամ գերազանցել է 1 տրիլիոն դոլարը՝ դարձնելով այն առաջին ընկերությունը տեխնոլոգիական ոլորտից դուրս, որը գերազանցել է այս նշագիծը: Այս մասին  գրում է Bloomberg-ը։ Տարեսկզբից ընկերությունը թանկացել է 30%-ով։ Berkshire Hathaway-ի A դասի բաժնետոմսերի գինը Նյու Յորքի ֆոնդային բորսայում օգոստոսի 28-ի ցերեկը մոտենում էր 700,000 ԱՄՆ դոլարի մեկ բաժնետոմսի B դասի արժեքն ավելի քան 460 դոլար։

Ավելի վաղ տեղեկացրել էինք , որ  Բաֆեթի հոլդինգը ներդրումներ է կատարել 2 նոր ընկերություններում։

 

Կիսվեք այս հոդվածով