«ՄԻՐ» ՔԱՐՏԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

ԱՄՆ-ն և արևմտյան մյուս երկրները փորձում են հնարավորինս մեծ վնաս հասցնել Ռուսաստանին՝ առանց հաշվի առնելու դրա երկրորդային հետևանքները։ Մասնավորապես, նպատակ է դրված ամբողջովին ՌԴ-ին ենթարկել ֆինանսական շրջափակման։ Այդ նպատակով արգելվում է ռուսական «Միր» վճարային համակարգի հետ ընդհանրապես գործ ունենալը։ Այն երկրներին, որտեղ «Միր»-ը գործում է, նույնպես սպասվում են ֆինանսատնտեսական պատժամիջոցներ։ Այս ամենը լարվածության մեջ է պահում հատկապես այն մարդկանց, ովքեր ՌԴ-ից գումարներ են ստանում։ Իսկ նման մարդիկ Հայաստանում շատ են։ Այստեղ ներառված են ոչ միայն հարազատների կողմից ուղարկված գումարները, այլ նաև այն ծառայությունների վճարները, որոնք պետք է արվեն կատարված աշխատանքի դիմաց։ Այս իրավիճակը բարդացնում է ԵՏՄ անդամ պետությունների և ՌԴ-ի միջև ֆինանսական հոսքերի շրջանառությունը։ Օրինակ` Հայաստանում արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերով իրականացված գործարքների ծավալը և քանակը 2022 թ.-ի առաջին եռամսյակում կազմել է համապատասխանաբար 71,468 մլն դրամ և 3,504,137 միավոր։ Գործարքների ծավալները 2022 թ.-ի առաջին եռամսյակի համեմատ աճել են 10,1 մլն դրամով, իսկ քարտերի քանակը՝ 484,807 միավորով։

2022 թ.-ի երկրորդ եռամսյակում ՀՀ-ում արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերով իրականացված գործարքների ընդհանուր ծավալում և քանակում «Միր» քարտերի մասնաբաժինը եղել է հետևյալը.

Գծապատկեր 1. ՀՀ-ում «Միր» քարտերով իրականացված վճարումների ծավալների մասնաբաժինն արտասահմանյան քարտերով իրականացված վճարումների ընդհանուր ծավալներում 2022 թ.-ի երկրորդ եռամսյակում

ՀՀ-ում «Միր» քարտերով գործարքների ծավալի մասնաբաժինը 2022 թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 35 %, իսկ քարտերի քանակի մասնաբաժինը 43 %։

Համեմատության համար նշենք, որ ընդամենը 2022 թ.-ի առաջին եռամսյակում «Միր» քարտերով գործարքների ծավալի մասնաբաժինը ՀՀ-ում արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքների ընդհանուր ծավալում կազմում էր 8 %, իսկ գործարքների քանակում՝ 16 %։

2022 թ.-ին ՀՀ-ում «Միր» քարտերով իրականացված գործարքների ծավալի կառուցվածքը, ըստ տարբեր ուղղությունների, եղել է հետևյալը.

Գծապատկեր 2. ՀՀ-ում «Միր» քարտերով իրականացված գործարքների ծավալների կառուցվածքը՝ ըստ վճարման ուղղությունների 2022 թ.-ի երկրորդ եռամսյակում

Գծապատկեր 2-ից նկատում ենք, որ 2022 թ.-ի երկրորդ եռամսյակում «Միր» քարտերով իրականացված գործարքների ծավալի 25,133 մլն դրամ, մոտ 57 %-ը պատկանում է կանխիկի ստացմանը, մոտ 18 %-ը՝ ապրանքի, ծառայության դիմաց վճարմանը և 24 %-ը՝ այլ անկանխիկ գործառնություններին։

Share This Article