Ղազախստանի խոշոր բանկերը դադարեցրել են փոխանցումները «Золотую корона»-ի միջոցով

1 Min Read

Ղազախական մի քանի խոշոր բանկեր սահմանափակել են դրամական փոխանցումները ռուսական «Золотую корона»-ի վճարային համակարգի միջոցով, հաղորդել է ՏԱՍՍ-ը, տեղեկանում ենք Komersant.ru-ից: Նախօրեին՝ օգոստոսի 28-ին, հայտնի դարձավ, որ Freedom Bank-ը գործարքների հետ կապված խնդիրների է բախվել։

Գործակալության տվյալներով՝ խոսքը Bank RBK-ի և Եվրասիական բանկի մասին է։ Ղազախստանի համակարգային բանկը՝ HalykBank-ը, որը սեփական կապիտալով առաջատար է ղազախական բանկերի շրջանում, դադարեցրել է նաև «Золотую корона» համակարգի միջոցով արագ փոխանցումների սպասարկումը։ Բոլոր 3 վարկային կազմակերպությունները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ վճարային համակարգի հետ աշխատանքը դադարեցվել է «տեխնիկական պատճառներով»։

Օգոստոսի 23-ին ԱՄՆ-ն արգելափակող պատժամիջոցներ է սահմանել Ֆինանսական տեխնոլոգիաների կենտրոնի դեմ, որը մշակում է վճարային ծրագրեր, այդ թվում՝ «Золотую корона»-ի համար։ Սահմանափակումները չեն ազդել բուն վճարային համակարգի վրա, սակայն 1 շաբաթվա ընթացքում մի քանի արտասահմանյան բանկեր հայտարարել են վճարումների դադարեցման մասին, այդ թվում՝ Վրաստանում։

Կիսվեք այս հոդվածով