Uzcard պրոցեսինգային կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ուզբեկստանը տեխնիկական պատճառներով կասեցրել է Mir քարտերի ընդունումը։
Նշվում է,սակայն, որ Uzcard-Mir համատեղ նշանով քարտերը կանոնավոր ռեժիմով շարունակում են գործել Ուզբեկստանի տարածքում։ Հայտնում է РИА Новости-ն։
Մարտի սկզբին Ուզբեկստանի պրոցեսինգային կենտրոնն մեկ անգամ արդեն հայտնել էր տեխնիկական աշխատանքի պատճառով Mir քարտերի ընդունումը կասեցնելու մասին, ավելի ուշ ծառայությունը վերսկսվել էր։
Uzcard-ը և Mir-ը վճարային համակարգի համագործակցության համաձայնագիր են ստորագրել 2019 թվականի մարտին, իսկ 2020 թվականի հունիսին Mir-ը սկսել է փոխանցումները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ԱՄՆ գանձապետարանը հրապարակել է փաստաթուղթ, որում ասվում է, որ Վաշինգտոնը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանից դուրս Ռուսաստանի ազգային վճարային քարտերի համակարգի և Mir վճարային համակարգի հետ համագործակցության համար։
Անցած երկուշաբթի թուրքական Ishbank-ը և Denizbank-ը տեղեկացրել են հակառուսական պատժամիջոցների պատճառով Mir քարտերի սպասարկման դադարեցման մասին, նույն որոշումն ընդունել են Ղազախստանի Halyk բանկը և վիետնամական BIDV բանկը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ուրբաթ օրը որոշում կկայացնի երկրում ռուսական Mir քարտերի հետագա օգտագործման վերաբերյալ։
Ինչ վերաբերում է Հայաստանին՝ տեղական բանկերը շարունակում են սպասարկել Mir քարտերը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում