Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից ստացված ավելի քան 6 միլիարդ եվրո եկամուտները, որոնք պետք է փոխանցվեին Ուկրաինային, մնում են արգելափակված՝ Հունգարիայի վետոյի պատճառով։ Այս մասին օգոստոսի 29-ին հայտարարել է Եվրամիության (ԵՄ) դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«6 միլիարդ եվրո Ուկրաինայի համար մնում է սառեցված հաշվում (Եվրո Խաղաղության հիմնադրամի հաշիվ – Խմբ.) ԵՄ մեկ երկրի վետոյի պատճառով», – ասել է նա լրագրողներին:
Բորելի խոսքով՝ հասույթը կուղարկվի Ուկրաինա, ինչպես նաև Եվրամիության երկրներ, որոնք ապագայում կշարունակեն զենք մատակարարել Կիևին։
Ավելի վաղ այդ կարիքների համար արդեն հատկացվել էր 1,4 միլիարդ եվրո։
Ռուսական սառեցված ակտիվներից 1,4 մլրդ-ն Ուկրաինային հատկացները գողություն է. Պեսկով
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում