Կառավարության և «Լիդիան Արմենիա»-ի միջև պայմանագրի կնքումը նորից երկարաձգվեց: Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը պետք է 12.5 տոկոս բաժնեմաս նվիրաբերեր կառավարությանը, բայց երրորդ անգամ է, երբ կառավարության և «Լիդիան Արմենիա»-ի միջև նվիրատվության պայմանագրի կնքումը հետաձգվում է։
Այս մասին գրում է Civilnet-ը։
«Նվիրատվության պայմանագրի կնքումը պետք է կայանար մինչ այս տարվա մարտի 22-ը, սակայն այն այդպես էլ չկնքվեց։ Հունիսի 14-ին կառավարությունը որոշեց նոր վերջնաժամկետ սահմանել սեպտեմբերի 1-ը, սակայն կառավարության օգոստոսի 29-ի նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ նվիրատվոթյունը հետաձգվում է ևս մեկ անգամ։ Այս անգամ պայմանագրի կնքման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը», – գրում է լրատվամիջոցը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում