ԵԱՏՄ երկրներից ամենացածր գնաճը հունիսին արձանագրվել է Հայաստանում.տնտեսագետ

2 Min Read
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը համոզված է` Հայաստանի տնտեսական աճին մեծապես նպաստել է ԵԱՏՄ անդամակցությունը։ Sputnik Արմենիա -ին տված հարցազրույցում  նա նշել է.
«Մասնավորապես, աճին կնպաստեն շինարարության աճի բարձր տեմպերը, ինչպես նաև մասնավոր տրանսֆերտների մեծ հոսքը, որը միայն առաջին կիսամյակում կազմել է 2,5 մլրդ դոլար և արհեստականորեն կավելացնի բնակչության գնողունակությունը»։
Նա այն համոզմանն է, որ զբոսաշրջիկների հոսքի աճը և գյուղատնտեսության զարգացման համար բարենպաստ պայմանները կարող են ՀՀ տնտեսությունը դուրս բերել անկումային միջավայրից և զգալիորեն կնպաստեն տնտեսության աշխուժացմանը։
 Նա նշեց, որ 2024 թ. 1–ին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում իրական ՀՆԱ–ի աճի տեմպը կազմել են 10,4 %, մինչդեռ միության անդամ մյուս երկրներում աճը բավականին ցածր է։ Օրինակ` ՀՆԱ–ի աճի տեմպերը Բելառուսում կազմել է 5 %, Ղազախստանում` 3,3 %,
Ղրղզստանում` 8,1 %,
Ռուսաստանում` 4 %, 7 %,
Տաջիկստանում` 8,2
Միաժամանակ, ըստ նրա` այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ ՀՀ–ում գրանցվել է ամենացածր գնաճը՝ 0,8 %, մինչդեռ Բելառուսում այն կազմել է 5,8 %, Ղազախստանում՝ 8,4 %,
Ղրղզստանում՝ 4,5 %,
Ռուսաստանում՝ 8,6 %,
Տաջիկստանում՝ 3,5
Մանասերյանը նշեց, որ ՀՀ տնտեսական աճին էապես նպաստում են նաև ԵԱՏՄ ֆինանսական կառույցները։ Օրինակ, ըստ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի (EFSD), 2024 թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է շուրջ 26 գործարք, որոնք ապահովել են 527 մլն դոլարի սուվերեն ֆինանսավորման ծավալ։
Անդրադառնալով ՀՀ տնտեսական աճին` տնտեսագետը հիշեցրել է, որ 2024 թ. ՀՀ պետբյուջեում նախատեսված է 7 %, Կենտրոնական բանկն ակնկալում է 6,1–6,8 %, Համաշխարհային բանկը` 5,5 %։ Եվրասիական փորձագիտական ակումբը 2024 թ. տարեվերջին կանխատեսում է 8,5 %–ոց տնտեսական աճ։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով