Միլիարդատեր Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway ներդրումային ընկերության շուկայական արժեքը առաջին անգամ գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։
Այսպիսով՝ այս ընկերությունը դարձել է տեխնոլոգիական ոլորտին չպատկանող առաջին ընկերությունը, որը գերազանցել է այս նշագիծը, գրում է Bloomberg-ը։
Տարեսկզբից ընկերության բաժնետոմսերը թանկացել են 30%-ով։ Berkshire Hathaway-ի A դասի բաժնետոմսերի գինը Նյու Յորքի ֆոնդային բորսայում օգոստոսի 28-ի ցերեկը մոտենում էր 700,000 ԱՄՆ դոլարի, մեկ բաժնետոմսի B դասի արժեքն ավելի քան 460 դոլար է։
Ընկերությունը հիմնադրվել է 1839 թվականին՝ որպես տեքստիլ արտադրող, այն վերածվել է խոշորագույն ընկերության։ 1965 թվականից նախագահ և գործադիր տնօրեն է Ուորեն Բաֆեթը և փոխնախագահ Չարլի Մունգերը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում