Հարավկորեական խոշոր ընկերություններից մեկը՝ «Samsung Electronics Co»-ն, հրապարակել է նոր էկոլոգիական հայեցակարգ, որում հանրությանը տեղեկացվում է, որ մինչև 2050 թվականը ընկերությունն ապահովելու է վնասակար արտանետումների զրոյական մակարդակ և ավելացնելու է վերականգնվող էներգետիկայի օգտագործումն արտադրությունում համաշխարհային մասշտաբներով: Այս նպատակների համար ընկերությունը ծախսելու է մոտ $5 մլրդ:
Թեմային է անդրադարձել Tech Xplore-ը։
Ընկերությունը նաև հայտարարել է, որ միանում է RE100 նախաձեռնությանը, որի շրջանակներում ընկերությունները խոստանում են անցնել 100 % վերականգնվող էներգետիկային: Այս հայեցակարգն ընդհանուր առմամբ ողջունվում է, սակայն կան նաև քննադատներ: Մասնավորապես, նորվեգական թոշակային ֆոնդի՝ KLP-ի, ներկայացուցիչը նշում է, որ «Samsung Electronics Co»-ի նպատակները՝ մինչև 2050 թ.-ը հասնել զրոյական արտանետումների, ներդրողների մոտ դեռևս ավելի շատ հարցեր են հարուցում, քան տալիս պատասխաններ:
Արևելյան Ասիայի «Greenpeace»-ի մասնաճյուղում նշում են, որ Սամսունգը դանդաղում է զրոյական արտանետումներ ապահովելու տեսանկյունից և հետ է մնում այնպիսի հսկաներից, ինչպիսիք են՝ «Apple»-ը, «Sony»-ին և«Intel»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում