Պեսկովը՝ «Գազպրոմի» հետ պայմանագիրը չեկարաձգելու Զելենսկիի որոշման մասին

1 Min Read

«Գազպրոմի» հետ պայմանագիրը, որի վերջնաժամկետը 2024 թվականի վերջն է, չերկարաձգելու Զելենսկիի որոշումը նախ վնաս կհասցնի Ուկրաինային։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է  ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այդ որոշման պատճառով Եվրոպան ստիպված կլինի գազի դիմաց զգալիորեն ավելի շատ վճարել, ինչի հետևանքով եվրոպական մայրցամաքի արդյունաբերությունը կկորցնի մրցունակությունը»,ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ երեկ էր Զելենսկին հայտարարել, որ վեջակետ է դրված «Գազպրոմի»-ի հետ պայմանագրին, ինքը մտադիր չէ, այն երկարաձգելու։ Սակայն Զելենսկին միաժամանակ նշել է, որ պատրաստ է ռուսական մեկ այլ ընկերության հետ պայնամագիր կնքել, որպեսզի Ուկրաինայով ռուսական գազը հասնի Եվրոպա։


Ռուսական գազի՝ Եվրոպա հասնելու պայմանագրի երկարաձգման թեման փակ է Ուկրաինայի համար

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով