Ըստ Whale Alert-ի` վերջին 24 ժամվա ընթացքում կրիպտոարժույթների բորսաներից ավելի քան 166,000 բիթքոյն է փոխանցվել անհայտ դրամապանակներ: Գրանցված գործարքների ընդհանուր ծավալը գերազանցում է 3,12 մլրդ դոլարը։ Հայտնում է Bloomberg-ը։
Ամենամեծ գործարքները եղել են 40,754,647 դոլար` դրամապանակից BTC-ի փոխանցումը Coinbase-ին և բիթքոյն բորսայից դուրս գալը կրիպտո կետով՝ 26,447,771 դոլարի չափով: BTC -ի փոխանցման գործարքների մեծ մասը ներառում է ավելի քան 9500 BTC:
Այնուամենայնիվ, կետերի առևտրի մեծ մասը տեղի է ունեցել Huobi կրիպտո բորսայում: Վերջին մի քանի ժամում Huobi-ից Binance-ին փոխանցվել է ավելի քան 43,000 BTC: Միջոցների ընդհանուր արտահոսքը գնահատվում է մոտ 820 մլն դոլար։
Բիթքոյն կետեր (Bitcoin whale) են համարվում այն ներդրողները, ովքեր ունեն առնվազն 10 միլիոն դոլար բիթքոյն։ Վերջիններս կրիպտո են ուղարկում բորսաներից, երբ մտադիր են երկար ժամանակ պահել իրենց ներդրումները:
Բորսայում հսկայական գումարներ պահելը մեծացնում է կորստի ռիսկը, քանի որ դրանք կրիպտոհաքերների համար ամենացանկալի թիրախներն են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում