Պուտինի՝ Բաքու կատարած այցից հետո հայտնի դարձավ, որ Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջանի հետ գետ-ծովային արտադրություն սկսել

1 Min Read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած այցից հետո հայտնի դարձավ, որ Բաքուն և Մոսկվան մտադիր են համատեղ գետ-ծովային տանկերի արտադրություն սկսել։  Հայտնում է  Sputnik Азербайджан– ը։

Նախատեսվում է, որ ռուսական միացյալ նավաշինական ընկերությունը Բաքվի նավաշինական գործարանի հետ միասին կարտադրի նավթամթերք տեղափոխող տանկեր։

Փորձագետները կարծում են, որ այս նախագիծն ուղղված է Կասպից ծովում տանկերների հետ կապված իրավիճակի բարելավմանը, որպեսզի ընդլայնվի նավթի և նավթամթերքի առևտուրը մերձկասպյան երկրների միջև։

Լցանավերի նավատորմի թարմացումը կարևոր է, քանի որ ռուսական կասպյան նավատորմը բավականին հնացած է, և Ռուսաստանի Դաշնությունն այժմ մեծացրել է առևտուրը Իրանի և Ադրբեջանի հետ։
Հնարավոր է, որ նոր լցանավերը նավթ տեղափոխեն, այդ թվում՝ Ադրբեջանում SOCAR-ի և Tatneft-ի նոր համատեղ ձեռնարկությունում կամ Կենտրոնական Ասիայի երկրներից մեկում վերամշակման համար:

Այս դեպքում ստեղծված համատեղ ձեռնարկությունը, ամենայն հավանականությամբ, կօգտագործի ռուսական նավթը։ Ընդհանրապես, Ադրբեջանը նախընտրում է ռուսական հումքը այլ երկրներում գտնվող իր նավթավերամշակման գործարանների համար. Թուրքիայի իր Star նավթավերամշակման գործարանի համար SOCAR-ը «սև ոսկի» է գնում Ռուսաստանի Դաշնությունից։

 

 

Կիսվեք այս հոդվածով