ՍԱՏՄ-ն անդրադարձել է Հայաստանից Ռուսաստան արտահանած ելակում վտանգավոր թունաքիմիկատի առկայության մասին լուրերին

1 Min Read

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Հայաստանից Ռուսաստան արտահանված ելակի խմբաքանակում վտանգավոր թունաքիմիկատների հայտնաբերման վերաբերյալ ծանուցում չի ստացել։ Այս մասին Tert.am-ին ասաց ՍԱՏՄ իրազեկման, խորհդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:

Մինչ այդ  տեղեկություն էր տարածվել,  որ Հայաստանից Ռուսաստան արտահանված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել։ Այն հայտնաբերվել են ելակի չորս տոննա խմբաքանակում, որը մասնագետները ստուգման են ուղարկել օգոստոսի 21-ին։ Հատապտուղներում ստուգվել է տրիֆլոքսիստրոբին և տեբուկոնազոլ թունաքիմիկատների քանակությունը, որոնցից առաջինն ազդում է վերարտադրողական համակարգի վրա, երկրորդը՝ ներզատական համակարգը։ Ստուգման արդյունքում՝ ելակի խմբաքանակում հայտնաբերվել է 0,152 մգ/կգ տեբուկոնազոլ։ Այս տարրի ցուցանիշը չի նորմավորվում, բայց դրա առկայությունն արտադրանքում արդեն իսկ համարվում է ոչ անվտանգ։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով