Ղրղզստանի իշխանությունները պայքար են սկսել Yandex-ի մենաշնորհի դեմ

1 Min Read

Ղրղզստանի իշխանությունները ցանկանում են տաքսիների համար միասնական կանոններ հաստատել՝ Yandex-ի գերակայության դեմ պայքարելու համար։

Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետն առաջարկում է տաքսու վարորդների համար միջնորդավճար սահմանել՝ ոչ ավելի, քան 10%:

Բիշքեկի վարորդների գրեթե 70%-ն այսօր աշխատում է Yandex Taxi-ում, որը գանձում է նրանց վաստակի 21%-ը, նշում է Sputnik_Kyrgyzstan-ը։

«Մենք տեսնում ենք շուկայի մենաշնորհացման միտում, ինչը հանգեցնում է սակագների բարձրացման և դրամական միջոցների զգալի արտահոսքի դեպի արտերկիր»,ասվում է Բիշքեկի քաղաքապետարանում:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով