Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 614 միլիոնը

1 Min Read

Ըստ ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի ուրբաթ առավոտյան հաղորդած տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 614,089,140-ի։ Փոխանցում է INTERFAX-ը։

Աշխարհում COVID-19 վարակի հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է 6,533,920 մարդ։

Վարակման ավելի քան 30 մլն դեպք ունեցող երկրների թվում են՝ ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան և Գերմանիան:

Վարակվածների և վարակի հետևանքներից մահացածների թիվը, համապատասխանաբար, կազմել է՝

🇺🇸 ԱՄՆ95 969 895  / 1 055 922

🇮🇳 Հնդկաստան44 558 425 / 528 449

🇫🇷 Ֆրանսիա35 267 124 / 155 894

🇧🇷 Բրազիլիա34 616 655 / 685 677

🇩🇪 Գերմանիա 32 905 086 / 149 368։

Worldometers պորտալի տվյալներով, որը մասնագիտացած է համաշխարհային կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների վրա, մոլորակի 1 մլն բնակչության հաշվով մահացության գործակիցը ուրբաթ առավոտյան կազմել է 838.6:

1 մլն բնակչի հաշվով մահացել է՝

  • ԱՄՆ – ում  3 226 մարդ
  • Հնդկաստանում ՝ 375 մարդ
  • Բրազիլիայում ՝ 3 176 մարդ
  • Ֆրանսիայում ՝ 2 361 մարդ
  • Գերմանիայում ՝ 1 770 մարդ։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով