Ռոստովի մարզում նավթի պահեստ է հրդեհվել անօդաչուի հարվածից

1 Min Read

Անցած գիշեր ուկրաինական անօդաչուների թիրախում կրկին ռուսական նավթի պահեստներն  էին։ Այս անգամ ԱԹՍ-ների հարվածից խոշոր հրդեհ է բռնկվել Ռոստովի մարզի Կամենսկի շրջանի նավթի պահեստում։ Հրդեհվել է վառելիքի 3 ցիստեռն։

Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է ժամը 03։00-ի սահմաններում, երբ պահեստի տարածքում ուկրաինական երկու անօդաչու է ընկել։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Համացանցում հայտնված կադրերը վկայում են, որ հրդեհը բավական խոշոր է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով անցած գիշերվա ընթացքում ռուսական ՀՕՊ-ը ոչնչացրել է 12 ինքնաթիռային տիպի անօդաչու։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով