Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը մինչ Ֆրանսիայում գտնվում է կալանքի տակ, նրան առաջադրում են Նոբելյան մրցանակի։
Եվրասիական միջազգային համալսարանի ռեկտոր Կոնստանտին Կլիմենկոն է Դուրովի թեկնածության փաստաթղթերը Նոբելյան մրցանակի հանձնաժողովին ուղարկել: Կրիմենկոն Դուրովին համարում է նոր թվային տեխնոլոգիաների դարաշրջանի առաջնորդ․
«Ես անձամբ Պավել Դուրովին համարում եմ ականավոր անձնավորություն։ Նա նոր թվային տեխնոլոգիաների առաջատարն է դարաշրջանում։ Իմ կարծիքով՝ Դուրովն արժանի է Նոբելյան մրցանակի»,-նշել է Կլիմենկոն։