ՏԿԵ նախարարությունում քննարկվել են երկաթուղու Կոնցեսիոն պայմանագրի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցեր

1 Min Read

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից:

Պատվիրակության կազմում էին նաև «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ և ՀԿԵ ՓԲԸ, ինչպես նաև ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ։
ՏԿԵ նախարարությունում կայացած հանդիպման մեկնարկին նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Պավլովսկուն՝ մայիսին Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասված երկաթուղու աշխատանքն արագ վերականգնելու հարցում երկաթուղայինների կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Կոնցեսիոն պայմանագրի մեջ մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցեր, խոսվել է երկաթուղու աշխատանքի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտության մասին, համաձայնեցվել են մի շարք դրույթներ։
Կիսվեք այս հոդվածով