Իտալական շոկոլադ արտադրող Ferrero-ն վաճառում է Վրաստանում պնդուկի իր պլանտացիաները։
Նրա դուստր ձեռնարկությունը AgriGeorgia-ն անցյալ ամառ վաճառել է 1500 հեկտար հողատարածք և հարակից տարածքներում գտնվող անշարժ գույքեր:
Այս մասին ասվում է ֆինանսական հաշվետվության մեջ: Այժմ նրան մնացել է ընդամենը 800 հեկտար հողատարածք։ Միևնույն ժամանակ, 2021 թվականին ընկերությունը վաճառել է նաև 1815 հա պլանտացիաներ։
AgriGeorgia-ն հիմնադրվել է 2007թ.։ Այն արտադրում է պնդուկի վրացական, իտալական և եվրոպական այլ սորտեր։
Ընկերությունը 2022-2023 ֆինանսական տարին ավարտել է 34,7 մլն լարի (12,9 մլն դոլար) վնասով։ Նրա ակտիվները կազմում են 53,7 մլն լարի (19,9 մլն դոլար), պարտավորությունները՝ 10,3 մլն լարի (3,8 մլն դոլար):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում