Ռուսաստանի 2023 թվականի պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 4981 միլիարդ ռուբլի

1 Min Read

2023 թվականին ազգային պաշտպանության վրա Ռուսաստանի դաշնային բյուջեի ծախսերը կավելանան 302,9 միլիարդ ռուբլով և կկազմեն 4,981,6 միլիարդ ռուբլի։ Նման տվյալներ է փոխանցել ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով 2023 թվականի բյուջեի, հարկային և մաքսային քաղաքականության հիմնական ուղղությունների, նաև 2024 և 2025 թվականների պլանավորման ժամանակաշրջանի հետ կապված հաշվետվությանը:

2021 թվականին դրանք կազմել են 3 573,6 միլիարդ ռուբլի, 2022 թվականին՝ 4 678,7 միլիարդ ռուբլի։ 2024 և 2025 թվականների պլանավորման ժամանակահատվածում ծախսերը պետք է կազմեն համապատասխանաբար՝ 4,648,8 միլիարդ ռուբլի և 4,206,1 միլիարդ ռուբլի:

Կիսվեք այս հոդվածով