🔸Ամենամեծ սնանկը այս կյանքում նա է, ով սպառել է կյանքի հանդեպ կիրքը:
Մեթյու Արնոլդ
🔸Մարդն ավելի շատ ապրում է այն ժամանակ, երբ ինչ-որ բան է փնտրում:
Դոստոյեվսկի
🔸Միայն դատարկ մարդիկ գիտեն իրենք իրենց:
Օ. Ուայլդ
🔸Եթե դուք ուզում եք շատ վեր բարձրանալ, օգտագործեք սեփական ոտքերը: Թույլ մի տվեք ուրիշներին ձեզ տանել, մի նստեք նրանց գլխին և ուսերին:
Նիցշե
🔸Երբեք ուշ չէ ձեզ հարցնել՝ ես զբաղվում եմ գործով, թե՞ հիմարությամբ:
Ա. Չեխով
🔸Նպատակը պետք է լինի երջանկությունը, այլապես կրակը չի բոցավառվի բավականաչափ պայծառ, շարժիչ ուժը չի լինի բավականաչափ հզոր, և հաջողությունն էլ լիակատար չի լինի:
Թ. Դրայզեր
🔸Կյանքի իմաստը նպատակների ձգտելու գեղեցկության և ուժի մեջ է, և հարկավոր է, որ կեցության յուրաքանչյուր պահն ունենա իր բարձր նպատակը:
Մ. Գորկի
🔸Եթե ձևացնում ես, որ ամեն ինչ քո ձեռքերում է, դա աշխատում է: Ձևացրու, թե վերահսկում ես իրավիճակը, և մարդիկ կհավատան դրան:
Սթիվ Ջոբս
🔸Կյանքը դա անընդհատ կատարվող փոփոխություն է: Երբ շարժումը կանգ է առնում, մարդը ծերանում է և մահանում:
Ա. Մորուա
🔸Ես չեմ կարող փոխել քամու արագությունը: Բայց ես կարող եմ թեքել առագաստներս այնպես, որ կարողանամ միշտ հասնել իմ նշանակետին:
Ջիմի Դին