Կինն այնքան է զայրացած եղել Louis Vuitton-ի վաճառողների պահվածքից, որ երկու ամիս անց վերադարձել է նրանց մոտ՝ պլանավորելով վրեժ լուծել։
Կինը պատմել է, որ Hermes պայուսակ ձեռքին եկել է LV խանութ՝ հագուստ գնելու, և անձնակազմն իրեն լկտիաբար է պահել։
Չկարողանալով մոռանալ եղածը`երկու ամիս անց կինը վերցրել է մի մեծ պայուսակ, որի մեջ եղել է 600.000 յուան (84.000 ԱՄՆ դոլար) և գնացել նույն խանութ։ Նրան ուղեկցել են անձնական օգնականն ու ընկերուհին։
Նրանք փորձել են հագուստը նախքան վաճառողին ասելը, որ դրանք կգնեն: Այնուհետ կինը վաճառողներին փոխանցել է թղթադրամներով մեծ պարկ՝ վճարման համար։
Այն բանից հետո, երբ վաճառողներն արդեն երկու ժամ հաշվում էին գումարը, կինը նրանց ասել է` հիմա չենք ուզում գնել հագուստը։
«Հաշվելուց հետո ես պարզապես վերցրեցի գումարս ու գնացի»,- գրել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում