Meta ընկերությանը դատի են տվել՝ iPhone-ի օգտատերերի պաշտպանությունը շրջանցելու գաղտնի լուծում ստեղծելու համար։ Հայտնում է Bloomberg-ը։
Չորեքշաբթի օրը Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարան ներկայացված կոլեկտիվ հայցում Facebook-ի երկու օգտատեր մեղադրել են ընկերությանը Apple-ի գաղտնիության կանոնները շրջանցելու և անձնական տվյալների չարտոնված հավաքագրումը սահմանափակող նահանգային և դաշնային օրենքները խախտելու մեջ:
Հայցերը հիմնված են տվյալների գաղտնիության հետազոտող Ֆելիքս Քրաուզեի զեկույցի վրա, որը պնդում է, որ Meta-ի՝ Facebook և Instagram հավելվածները Apple-ի iOS-ի համար հատուկ JavaScript կոդ են ստեղծել, որը ներդրվում է օգտատերերի կողմից այցելվող կայքերում: Ըստ Քրաուզեի, այս կոդը թույլ է տալիս հավելվածներին հետևել «այն ամենին, ինչ դուք անում եք ցանկացած կայքում, ներառյալ գաղտնաբառերի մուտքագրումը»:
Ի պատասխան զեկույցի՝ Meta-ն խոստովանել է, որ Facebook հավելվածը վերահսկում է բրաուզերի գործունեությունը, սակայն հերքել է, որ այն անօրինական կերպով հավաքում է օգտատերերի տվյալները։
Նշենք, որ Apple-ի գաղտնիության կանոնների փոփոխությունները զգալիորեն կրճատել են Meta-ի հնարավորությունները iOS օգտատերերի տվյալների հավաքման գործում, ինչը առաջին տարում նրա վրա արժեցել է 10 մլրդ դոլար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում