Թվեր, փաստեր և ֆինանսեր, ամփոփում ենք շաբաթը BanksNews-ի հետ
- Հայկական կոնյակի 90%-ն անվտանգ չէ: Այս մասին հայտնել է ռուսական «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան: Ռուսաստան արտահանված կոնյակի գրեթե կեսում հայտնաբերվել է ոչ խաղողի սպիրտ: Հիշեցնենք, որ Հայաստանը 1.5 տարում Ռուսաստան էր արտահանել 275 մլն դոլարի կոնյակ:
- 2024թ․ առաջին կիսամյակում ՀՀ-ում արտադրվել է 4,371 հազար լիտր գինի։ Ի դեպ, գինու արտադրության ծավալները 2023թ․ առաջին կիսամյակի համեմատ կրճատվել են 50%-ով։
- ՀՀ ֆինանսների նախարարությունն էլ հայտնում է, որ 2024-ի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետբյուջեն կատարվել է 58 մլրդ դրամ պակասուրդով՝ նախորդ տարվա նույն ժամկետի 96.4 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:
- Ըստ վիճակագրական կոմիտեի՝2024-ի հունիսի դրությամբ վարկային կազմակերպությունները տրամադրել են 334.9 մլրդ դրամի վարկ: 2023թ. համեմատ վարկերի ծավալն աճել է 46,402 մլն դրամով, կամ 16․1%-ով։
- 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն կիսամյակի համեմատ արտահանման ծավալների մոտ 20% անկում է արձանագրվել ԵԱՏՄ-ի մասով՝ կազմելով$1․5 մլրդ։ ԵՄ երկրներ-ՀՀ արտահանման ծավալները 2024թ․ առաջին կիսամյակում կազմել են մոտ $282 մլն՝ կրճատվելով մոտ 25%-ով։
- ՀՀ 18 առևտրային բանկերը 2024-ի առաջին կիսամյակում աշխատել են շահույթով։ 2023-ի համեմատ բանկերի ընդհանուր զուտ շահույթը աճել է 21.2%-ով՝ կազմելով մոտ 172.14 մլրդ ՀՀ դրամ։