Հարևան Վրաստանում գների ինչ աճ է արձանագրվել 2024 թվականին․ վերջին տվյալները

2 Min Read

Վրաստանում գների ինդեքսը 2024 թվականի հուլիսին 2023 թվականի հուլիսի համեմատ աճել է 8,9 տոկոսով։

Այս մասին հայտնում է  Sputnik Грузия -ն վկայակոչելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությանը։

Ցուցանիշի ձևավորման վրա հիմնականում ազդել է վերամշակող արդյունաբերության գների աճը 7.4%-ով, այդ թվում պարենային ապրանքների գներն աճել են 10.1%-ով, իսկ հանքարդյունաբերության ոլորտում՝ 20.9%-ով։

2024 թվականի հուլիսին, 2024 թվականի հունիսի համեմատ, արդյունաբերական ապրանքների գները նվազել են 0.5%-ով։

Տեղական արտադրություն․

Վրաստանի ներքին շուկայի համար արտադրված արդյունաբերական արտադրանքի գները հուլիսին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 5,6%-ով։
Միաժամանակ հանքարդյունաբերության ոլորտում գներն աճել են 15,4%-ով, վերամշակող արդյունաբերությունում՝ 4,2%-ով։

Արտահանում և ներմուծում․

Արտահանման արդյունաբերական արտադրանքի արտադրողի գների ինդեքսը հուլիսին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11,5%-ով։
Հանքարդյունաբերության արտադրանքի գներն աճել են 22,7%-ով։ Վերամշակող արդյունաբերության արտահանվող ապրանքների գներն աճել են 10.6%-ով, այդ թվում՝ պարենային ապրանքների գներն աճել են 36.9%-ով։

Վրաստան ներմուծվող արդյունաբերական արտադրանքի գները հաշվետու ժամանակահատվածում աճել են 1,1-%ով։ Միաժամանակ վերամշակող արդյունաբերությունից ներկրվող ապրանքները թանկացել են 4,6%-ով։

Սպառողական գներ․
Վրաստանում տարեկան գնաճը 2024 թվականի հուլիսին կազմել է 1,8 տոկոս՝ նպատակային 3 տոկոսով։ 2024 թվականի հուլիսին հունիսի համեմատ գնաճը կազմել է –0.4%։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով