Կարևորելով Պետական եկամուտների կոմիտե – մասնագիտական հանրույթ համագործակցությունն ու կապի ամրապնդումը՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է «Հանրային Ասամբլեա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանի հետ։ Հայտնում են ՊԵԿմամուլի ծառայությունից:
Հանդիպմանն ընդգծվել է, որ կոմիտեի նախաձեռնությունները ենթադրում են նաև մասնավոր հատվածի կողմից ազդեցությունների պրոֆեսիոնալ գնահատում։ Հասարակական կազմակերպության նախագահն առաջարկել է «Հանրային Ասամբլեա» ՀԿ-ի հնարավորություններն օգտագործել՝ ի նպաստ Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությունների։
Պայմանավորվածություն է ձեռքբերվել հանդիպումները դարձնել շարունակական։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում