Բրիտանական Nothing ընկերությունը որոշել է հեռավար աշխատանքից գրասենյակային աշխատանքի վերադարձնել բոլոր աշխատակիցներին՝ 450 մարդու:
Նրանք, ովքեր համաձայն չեն, կարող են աշխատանքից ազատման դիմում գրել և իրենց փնտրել այլ ոլորտում:
Գործադիր տնօրեն Կարլ Պեյը նամակում նշել է, որ իրենք «մեծահասակների ընկերություն» են, ինչը նշանակում է, որ մեծահասակները պետք է նստեն գրասենյակում: Հարմարվելու համար երկու ամիս են տալիս, բայց մինչ այժմ աշխատակիցները շոկի մեջ են, չէ՞ որ շատերն աշխատանքի են ընդունվել հատուկ հեռավար աշխատանքի համար։
«Հեռակա աշխատանքն անհամատեղելի է բարձր հավակնությունների և բարձր արագության հետ», – ասաց ընկերության գործադիր տնօրենը:
Այն ընկերությունները, որոնք հեռավար աշխատանք են իրականացնում, կարծես թե երբեք կադրերի պակաս չեն ունենա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում