Ռուսական «Կավկազ» նավահանգստում հրթիռային գրոհի հետևանքով խորտակված լաստանավում հայկական ծագման կամ Հայաստանի համար նախատեսված բեռներ չեն եղել: Հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Ըստ գերատեսչության՝ ռուսական լաստանավի կործանումը որևէ կերպ չի անդրադառնա Հայաստանի տնտեսության վրա:
Հիշեցնենք՝ ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օգոստոսի 22-ի ցերեկը ուկրաինական զինուժը Storm Shadow թևավոր հրթիռով հարվածել է ՌԴ Կրասնոդարի երկրամասում գործող «Կավկազ» նավահանգստին, որտեղ գտնվող «Ակվատրեյդեր» լաստանավը բռնկվել ու կարճ ժամանակ անց խորտակվել է: Այն տեղափոխում էր 30 բաք վառելիք: Բռնկված հրդեհի ճիրաններում է հայտնվել մոտ 500 քառակուսի մետր տարածք: Նավահանգստին պատճառվել է զգալի վնաս:
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է լաստանավի անձնակազմի 17 անդամների փրկվելու մասին: Վերջին տեղեկություններով՝ 1 մարդու գտնվելու վայրը դեռևս մնում է անհայտ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում