Ռուսական ֆոնդային շուկան փոքր-ինչ արագացրել է իր անկումը: Մոսկվայի բորսայի ինդեքսը 2023 թվականի հունիսից ի վեր առաջին անգամ իջել է 2700 կետից, որից հետո արագորեն վերադարձել է՝ արձանագրելով նշվածից ավելի բարձր ցուցանիշ՝ համաձայն առևտրային հարթակի տվյալների։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Մոսկվայի բորսայի ինդեքսը մոսկովյան ժամանակով 10:26-ին նվազել է 0,31%-ով և կազմել 2717,39 կետ։ Սրանից առաջ այն իջել էր մինչև 2699,67 կետ, ինչը նվազագույնն էր նախորդ տարվա հունիսից ի վեր։