Microsoft-ը կհեռացնի Control Panel-ը Windows 11-ից

1 Min Read

Սկսած հաջորդ տարբերակներից ՝ Windows 11-ն այլևս չի ունենա Control Panel: Այս մասին հայտնում է Neowin պորտալը՝ հղում կատարելով Microsoft-ի ներկայացուցիչներին։

Control Panel-ը հասանելի է Windows-ի բոլոր տարբերակներում 1.0-ից սկսած, որը թողարկվել է 1985 թվականին:  Windows 8-ում նրա ֆունկցիոնալությունը հիմնականում կրկնօրինակվել է կարգավորումների ընտրացանկից: Արդյունքում, Microsoft-ը որոշեց, որ համակարգի կարգավորումները փոխելու այս ընտրացանկը կմնա միակը, և Control Panel-ն  ընդմիշտ կհեռացվի: Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ կարգավորումներն ապահովում են օգտվողին անհրաժեշտ ամեն ինչի հասանելիություն: Այնուամենայնիվ, Control Panel-ը -ի հեռացման ճշգրիտ ժամկետը չի նշվում:

 

Կիսվեք այս հոդվածով