The Wall Street Journal-ի նոր զեկույցի համաձայն, Meta-ն սկսել է կրճատել անձնակազմը և վերակազմավորել իր ծրագրավորողների թիմերը՝ ներքին ծախսերը կրճատելու համար: Հաղորդվում է, որ ընկերությունը «հանգիստ կերպով աշխատանքից ազատում է զգալի թվով աշխատակիցների»՝ նախապատրաստվելով հետագա ավելի մեծ կրճատումների: Դեռ պարզ չէ, թե կոնկրետ քանի մարդ է հեռացվել Meta-ից վերջին օրերին։
Meta-ն տևական ժամանակ է ինչ հայտարարում էր զանգվածային կրճատումների իր մտադրության մասին։
Որոշ խոստումնալից նախագծեր նույնպես կսահմանափակվեն։ Կորպորացիան բախվել է եկամուտների և շահույթի կտրուկ անկման: Ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն արդեն այս երեւույթն անվանել է «տնտեսական լուրջ անկում»։ Նա վերջերս հայտարարել էր, որ անձնակազմը պետք է ավելի շատ աշխատի, հենվելով ավելի քիչ ռեսուրսների վրա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում