Ամերիկյան Ball ընկերությունը Ռուսաստանում իր բիզնեսը, որը խմիչքների համար ալյումինե տարաներ է արտադրում, 530 մլն դոլարով վաճառել է Arnest Group-ին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ball ընկերության գլխավոր տնօրեն Դեն Ֆիշերը հայտարարել է, որ դա ամենաօպտիմալ որոշումն էր՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական պայմանները:
«Գնորդը՝ Arnest Group-ը, 530 մլն դոլարով ձեռք է բերել Ռուսաստանում Ball կորպորացիայի ալյումինե փաթեթավորման արտադրության ողջ բիզնեսը: Ամիսներ տևած քննարկումներից հետո գտնվեց մի լուծում, որը լավագույնս կապահովի Ball-ի գործընկերների և ակտիվների ապագան Ռուսաստանում», – ասել նա:
Ավելի վաղ ֆիննական Huhtamaki փաթեթավորման ընկերությունը վաճառել էր իր բիզնեսը Ռուսաստանի Դաշնությունում «Вкусно – и точка»-ի սեփականատիրոջը։ Ընկերության ռուսական մասնաճյուղերը գտնվում են Թաթարստանում և մերձմոսկովյան Իվանտեևկայում։
Ընկերությունից պարզաբանել են, որ գործարքը կազմել է 151 մլն եվրո։ Սա արժեք է՝ առանց կանխիկի և պարտքի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում