Չի հաջողվում մարել ուկրաինական անօդաչուի հարվածի հետևանքով նավթի գործարանում բռնկված հրդեհը

1 Min Read

Արդեն 6-րդ օրն է չի հաջողվում մարել Ռոստովի մարզի «Ռոսռեզերվ» նավթի պահեստում բռնկված հրդեհը։ Meduza-ն հայտնում է, որ հրդեհը բռնկվել է օգոստոսի 18-ին անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

Մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը հարձակման օրը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են անօդաչու թռչող սարքերը, սակայն բեկորներն ընկել են արդյունաբերական պահեստների տարածքում, ինչի հետևանքով դիզվառելիքը բռնկվել է։

Հրդեհը մարելու առաջին ժամերին անօդաչու սարքերը կրկին հարձակվել են նավթի պահեստի վրա։ Օգոստոսի 20-ի դրությամբ հրդեհի մակերեսը կազմել է 10 հազար քառ. մետր:

Վերջին տվյալներով՝ նավթի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 47 հրշեջ, նրանցից 15-ը հոսպիտալացվել են։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով