Известия-ն հայտնում է, որ Ռուսաստանում ավիատոմսերը կարող են աշնանը զգալիորեն թանկանալ։ Պատճառը ավիավառելիքի գների կտրուկ աճն է։
Ավիավառելիքի գինը օգոստոսին արդեն հասել է ռեկորդային արժեքի՝ $87,9 հազար` տոննայի դիմաց՝ գերազանցելով համաշխարհային գները։
Փոխադրողները նախազգուշացրել են ավիավառելիքի գների կտրուկ աճի հետևանքների և Ռուսաստանում դրա տեղական դեֆիցիտի ռիսկերի մասին։ Խնդրի մասին Օդային տրանսպորտի օպերատորների ասոցիացիային հայտնել է S7-ը:
Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայում վառելիքի գինը օգոստոսին արդեն հասել է ռեկորդային արժեքի՝ $87,9 հազար տոննայի դիմաց՝ գերազանցելով համաշխարհային գները։
Փոխադրողը խնդրում է էներգետիկայի և տրանսպորտի նախարարությանը՝ միասին վերլուծել օդանավակայաններում կերոսինի արժեքը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել դեֆիցիտի ռիսկը նվազեցնելու ուղղությամբ:
Հակառակ դեպքում, ըստ S7-ի, վառելիքի ծախսերը կարող են անդրադառնալ թռիչքների հասանելիության վրա: Մյուս խոշոր փոխադրողները ևս ուշադրություն են դարձնում վառելիքի թանկացմանը:
Միևնույն ժամանակ, Էներգետիկայի նախարարությունը և Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը չեն կիսում ոլորտի մտահոգությունները. ըստ գերատեսչությունների՝ շուկան կայունորեն մատակարարվում է ավիացիոն վառելիքով և մնում է հավասարակշռված, և օդանավերի օպերատորներին տարբեր օժանդակ միջոցներ են տրամադրվում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում