Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ երկրում բարձրացել են սննդամթերքի և էլեկտրաէներգիայի գները, կյանքը թանկացել է։
«Կյանքը թանկացել է, ուստի մեր հայրենակիցները հայտնվել են բարդ իրավիճակում։ Մենք միջոցներ ենք ձեռնարկել, որպեսզի պաշտպանենք բնակչությանը։ Եվ մենք կկարողանանք վերապրել այս ձմեռը, եթե յուրաքանչյուրն իր դերը կատարի»,- ասել է Մակրոնը BFM TV-ին տված հարցազրույցում՝ խոսելով ուկրաինական իրադարձությունների հետևանքով առաջացած ճգնաժամի հետևանքների մասին։
Այս ամառ Ֆրանսիայի կառավարությունը գործարկել է «էներգետիկ սթափության» ծրագիրը՝ նպատակ ունենալով նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը 10 % -ով՝ գալիք ձմռանը դեֆիցիտից խուսափելու համար։ Կառավարությունը կոչ է արել բիզնեսին և տրանսպորտային ընկերություններին ներկայացնել էներգիայի սպառումը նվազեցնելու կոնկրետ ծրագրեր:
Ֆրանսիայի իշխանությունները նախկինում նույնպես մի շարք կտրուկ միջոցներ ձեռնարկել են էներգիայի խնայողության համար․ երկիրն ընդլայնել է լուսավորված գովազդի արգելքը, և խանութներին արգելել բաց պահել դռները, երբ աշխատում է օդորակիչը կամ ջեռուցման համակարգը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում