Չինական Xiaomi-ն հայտնել է 2021 թվականից ի վեր եկամտի ամենաարագ աճի տեմպերի մասին, որը պայմանավորված է իր առաջին էլեկտրական մեքենաների հաջողությամբ և համաշխարհային շուկայում սմարթֆոնների դիրքի վերականգնմամբ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
2024 թվականի երկրորդ եռամսյակում վաճառքներն աճել են 32%-ով՝ հասնելով 88,9 միլիարդ յուանի, ինչին նպաստել է նաև էլեկտրական մեքենաների բաժնից ստացված եկամուտը՝ մոտ 6,2 միլիարդ յուան (870 միլիոն դոլար) :
Զուտ շահույթը նույնպես գերազանցել է սպասելիքները եւ կազմել 5,1 մլրդ յուան (715 մլն դոլար):
Սպասվածից ավելի լավ արդյունքները կարող են խթանել ներդրողների հույսերը, որ Xiaomi-ն աճի նոր աղբյուր է գտել: Հիմնադիր Լեյ Ջունը խոստացել է 10 միլիարդ դոլար ներդնել ավտոմեքենաների արտադրության մեջ՝ համարձակ խաղադրույք կատարելով միլիարդատերը հույս ունի կրկնելու սմարթֆոններում ձեռք բերված հաջողությունները:
Նրա ընկերությունը թողարկեց իր առաջին էլեկտրական մեքենան 2024 թվականի մարտին, չնայած շուկան արդեն լեփ-լեցուն էր շատ ավելի մեծ խաղացողներով, ինչպիսիք են Tesla-ն և BYD-ը: Միլիարդատերը նշել է, որ Xiaomi-ն մտադիր է 15-20 տարում դառնալ առաջատար հինգ ավտոարտադրողներից մեկը։
Xiaomi-ի բաժնետոմսերն աճել են մոտ 16%-ով այն բանից հետո, երբ այն սկսեց էլեկտրական մեքենաների վաճառքը մարտի վերջին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում