Թուրքական լիրայի փոխարժեքը հասել է պատմական նվազագույնի

1 Min Read

Թուրքական լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ ընկել է, հասնելով պատմական նվազագույնի։ Համաձայն առքուվաճառքի տվյալների, սեպտեմբերի 22-ի սակարկությունների ժամանակ արժույթը թուլացել է մինչև 18,38 լիրա՝ 1 դոլարի դիմաց։

Թուրքական արժույթը հասել է ռեկորդային նվազագույնի այն բանից հետո, երբ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) որոշում ընդունեց հիմնական տոկոսադրույքը 75 բազիսային կետով բարձրացնելու մասին։ Սինգապուրի բանկի ֆիքսված եկամուտների հետազոտության ղեկավար Թոդ Շուբերտը Bloomberg-ին ասել է, որ ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի ագրեսիվ դրամավարկային քաղաքականությունը մեծացրել է ճնշումը զարգացող այլ երկրների արժույթների վրա:

Նշենք, որ լիրայի արժեզրկմանը նպաստում է նաև նախագահ Թայիփ Էրդողանի վարած անսովոր դրամավարկային քաղաքականությունը, որն է՝ հիմնական տոկոսադրույքի իջեցումը՝ գնաճի դեմ պայքարելու համար։ Այս տարի թուրքական արժույթն էժանացել է մոտ 28 %-ով, իսկ գնաճը երկրում գերազանցել է 80 %-ը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով