«Տաքսու վճարած ավել 20 դրամով նաև ճամփա կսարքենք»․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N 922-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագծին:

«Այս որոշմամբ ևս մեկ քայլ ենք կատարում հարկ վճարելու մշակույթի արմատավորման առումով ՀՀ-ում: Բուն որոշումը վերաբերում է էլեկտրոնային հարթակներով ուղևորափոխադրում իրականացնող անձանց հարկային մարմնում հաշվառելու պարզեցված կարգին»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Մինչ զեկուցվող հարցին անդրադառնալը նա հիշեցրեց նախապատմությունը: «Անցյալ տարի ԱԺ-ի կողմից ընդունվել է 2 օրենք «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին», որով կարգավորվել է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման պատվերների ընդունման և փոխանցման ծառայությունների հասկացությունը: Դա մեզ բոլորիս հայտնի էլեկտրոնային հարթակներն են «Ջի-Ջին», «Յանդեքսը», «Յու» տաքսին և մյուսները և անհատ վարորդների կողմից ուղևորափոխադրում իրականացնելիս հարկային մարմնի հավելվածով հաշվառվելու և ուղևորափոխադրումը կազմակերպելու և էլեկտրոնային ՀԴՄ-ներ դուրս գրելու հետ կապված հարաբերությունները: Պետական տուրք է սահմանվել յուրանքաչյուր փոխադրման արժեքի 2 տոկոսի չափով 2024 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ եթե անկանխիկ վճարում կլինի՝ 1.5 տոկոս դրույքաչափով: 2025 թվականից այդ դրույքները կլինեն, համապատասխանաբար, 3.5 և 2.5, 2026 թվականի հունվարի 1-ից՝ 5 և 4»:

Բադասյանը վստահեցրեց, որ սեպտեմբերի 1-ից համապատասխան հավելվածը պատրաստ կլինի․ վարորդը հավելվածում 1000 դրամ նշվելու դեպքում կվճարի 20 դրամ հարկ։

Կիսվեք այս հոդվածով